56-ամյա Ջորջ Քլունին կստանա Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի պատվավոր մրցանակը

17:10   6 հոկտեմբերի, 2017

56-ամյա Ջորջ Քլունին կստանա Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի պատվավոր մրցանակը, գրում է Metro-ն։
Քլունին կդառնա 46-րդ դերասանը, որին շնորհվում է այս մրցանակը։ Դերասանն այն կստանա գալիք տարվա հունիսին՝ Լոս Անջելեսում։


«Քլունին էկրանի ժամանակակից կուռք է, որը համատեղում է անցած ժամանակների գլամուրը կինոյի ոլորտից դուրս ակտիվ գործունեության հետ։ Ջորջն ԱՄՆ-ի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է»,- այսպես են իրենց որոշումը մեկնաբանել Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի ներկայացուցիչները։

Դերասանի համար սա առաջին նման մրցանակը չէ։ 2015-ին Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան նրան շնորհել է Սեսիլ Բ․ Դե Միլի անվան մրցանակ՝ կինոմատոգրաֆում ունեցած ավանդի համար։



© NEWS.am STYLE