Կարճ զգեստով Ռիտա Օրան՝ Նյու Յորքում իր նոր տեսահոլովակի նկարահանումներին

18:09   6 հոկտեմբերի, 2017

Ռիտա Օրային կարճափեշ զգեստով տեսել են Նյու Յորքում իր նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։

Բրիտանացի երգչուհին իր ոտքերն էր ցուցադրում, նմանակում հարվածներ, իսկ հետո, հենվելով դեղին տաքսուն, պատկերում էր կիրք՝ ինչ-որ մեկի հանդեպ։


26-ամյա երգչուհին նկարահանում է նոր տեսահոլովակ, սակայն դեռ հայտնի չէ, թե որ երգի համար։ Հնարավոր է՝ հանրահայտ երգչուհին անակնկալ է պատրաստում, առավել եւս որ երաժշտական ասպարեզում նրանից վաղուց որեւէ նորություններ չենք լսում։


Ի դեպ, ուշադրություն դարձրեք նրա գլամուրային երկարաճիտ կոշիկներին, որոնցով վերջերս Փարիզում Նորաձեւության շաբաթվա ընթացքում փայլում էր Շերիլ Քրուլը։

Աստղն այնտեղ L'Oreal-ի բացօթյա շոուի ժամանակ պոդիում էր բարձրացել Իրինա Շեյքի, Հելեն Միրենի ու Ջեյն Ֆոնդի հետ։

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Splash, Backgrid, Getty, REX, Shutterstock, Mega



© NEWS.am STYLE