Տասը մանրուք, որոնք վկայում են քո նկատմամբ տղամարդու հետաքրքրության մասին

19:11   29 նոյեմբերի, 2017

Մի քանի տղամարդ պատմել են այն մանրուքների մասին, որոնց միջոցով իրենք ցույց են տալիս աղջկա նկատմամբ իրենց լուրջ մտադրությունները։

«Ես բռնում եմ նրա ձեռքը։ Նույնիսկ եթե մենք արդեն սեքսով ենք զբաղվել, ձեռքը բռնելը մի տեսակ մտերմության բոլորովին այլ մակարդակ է»։

«Ես սովորաբար ձգտում եմ մտապահել նրա պատմածների բոլոր մանրամասներն ու դետալները։ Օրինակ՝ նրա կրտսեր եղբոր անունը կամ նրա մոր ծննդյան օրը, որպեսզի առիթի դեպքում օգտագործեմ դրանք»։

«Եթե աղջիկն ինձ իրոք հետաքրքրում է, ես նրան ոչ թե պարզապես գրում եմ, այլ զանգահարում։ Ես ուզում եմ լսել նրա ձայնը, նրա ծիծաղը, իսկ հետո պատկերացնել, թե ինչպես է նա ժպտում, այլ ոչ թե պարզապես կարդամ նրա գրածն ու տեսնեմ նրա ուղարկած սմայլիկները»։

«Երբ աղջիկն ինձ հետաքրքրում է, ես ավելի շատ հարցեր եմ տալիս, քան ինքս իմ մասին պատմում։ Ես ուզում եմ ճանաչել նրան»։

«Ես ուզում եմ ամբողջ գիշեր արթուն մնալ ու զրուցել նրա հետ, նույնիսկ եթե հաջորդ օրը պետք է աշխատանքի գնամ»։

«Ես նրա մասին պատմում եմ ծնողներիս։ Ես բոլորին եմ պատմում նրա մասին»։

«Ես նրան ծանոթացնում եմ ընկերներիս հետ, քանի որ հաստատ վստահ եմ, որ նա նրանց դուր կգա»։

«Ես այլեւս չեմ շփվում իմ ծանոթ աղջիկների հետ, որոնց հետ ժամանակ էի անցկացնում, այդ թվում՝ սոցցանցերում, որպեսզի նա չկարծի, թե իրենից բացի որեւէ մեկն էլ է ինձ հետաքրքրում»։

«Եթե որեւէ մեկն ինձ իրոք դուր է գալիս, ես անկեղծ պատմում եմ նրան իմ զգացմունքների մասին ու անտարբեր չեմ ձեւանում։ Եթե ես ուզում եմ լինել նրա հետ՝ նա պետք է իմանա այդ մասին»։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE