Տարիքային մեծ տարբերությամբ ամուսնության դրական եւ բացասական կողմերը

22:09   30 նոյեմբերի, 2017

Երբ ամուսինն է կնոջից մեծ

Նման տղամարդիկ կարող են սովոր լինել ամուրիական կյանքին կամ էլ միջին տարիքի ճգնաժամի զոհեր լինել, սակայն եթե նրանք իսկապես սիրեն, ապա շատ գեղեցիկ կսիրահետեն իրենց երիտասարդ կնոջը։

Հասուն տղամարդու հետ կարելի է քննարկել ինտելեկտուալ թեմաներ, նրան հարաբերությունների միայն սեքսուալ կողմը չի հուզում, նա գումար չի խնայում իր կնոջ համար, բավականությամբ նրան գեղեցիկ իրեր է նվիրում ու նրա հետ մշակութային միջոցառումներ այցելում։

Սակայն նման ամուսնությունն, առավելություններից բացի, ունի նաեւ թերություններ։ Երիտասարդ կինը դժվար թե կարողանա ազդել ամուսնու բնավորության ու կայացած կենսակերպի վրա ու ամենայն հավանականությամբ այս միության մեջ կկատարի ստորադաս դեր։ Նաեւ պետք է պատրաստ լինի դառնալ նրա դայակը, քանի որ տարիքը, ցավոք, վատացնում է առողջությունը, ու ոչ երիտասարդ տղամարդը ունակ չի լինի պատանու նման խենթություններ անել։

Սակայն մեծահասակ ամուսինը հոյակապ հայր է լինում երեխաների համար, ինչը կանայք շատ են գնահատում։

Երբ կինն է մեծ ամուսնուց

Մեծահասակ կնոջ ու նրանից զգալիորեն երիտասարդ տղամարդու հարաբերություններն հասարակության մեջ ավելի շատ քննադատություններ են առաջացնում, քան նախորդ իրավիճակը։ Կնոջը մեղադրում են թեթեւամտության մեջ, իսկ երիտասարդ տղամարդուն՝ շահախնդրության։

Հիմնականում նման տղամարդիկ կամ անզավակ են կամ էլ նրանց երեխաներն արդեն մեծ են ու առանձին են ապրում։ Երիտասարդ տղամարդու հետ միության մեջ կինը բավարարում է իր մայրական բնազդը, եւ բացի դրանից գեղեցիկ ու երիտասարդ տղամարդու հետ մարդկանց ներկայանալը ավելի պատվաբեր ու հաճելի է։

Երիտասարդը, որը հասուն կնոջ հետ է ամուսնանում, հաճախ է նրա մեջ տեսնում մոր ու ուսուցչիի, որի հետ կարելի է զրուցել ցանկացած մշակութային կամ փիլիսոփայական թեմաներով։ Բացի դրանից 10-20 տարի տարբերության դեպքում խնամված ու կոկիկ կինը կարող է ամենեւին էլ մեծ չերեւալ ու նույնիսկ ավելի հմայիչ լինել քան նրա ամուսնու հասակակից կանանցից շատերը, քանի որ նման հարաբերությունները կնոջ կյանքում երկրորդ երիտասարդություն են բերում։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE