Իվետա Մուկուչյանը, DJ Guevo-ն եւ Break Dance շոու. Երեւանում անցկացվեց հեծանվասպորտի սիրողական մրցում

20:00   6 հոկտեմբերի, 2017

Երեւանում անցկացվեց հեծանվասպորտի սիրողական մրցում, որի ավարտին կայացավ համերգային ծրագիր՝ Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ: Ներկա գտնվեցին նաեւ DJ Guevo-ն եւ Street Workout Armenia թիմը, որը ներկայարեց Break Dance շոու:

Հոկտեմբերի 6-ը սուրճի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան, Segafredo Zanetti Espresso Yerevan եւ TREK ընկերությունների հետ համատեղ, անցկացրեց հեծանվային սպորտի մրցում, որին մասնակցում են հեծանիվի բոլոր սիրահարները, բացի պրոֆեսիոնալ հեծանվորդներից:



© NEWS.am STYLE