ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   7 հոկտեմբերի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերին արժե մտորել այն հարցի շուրջ, թե ինչն է խոչընդոտում սիրելիների հետ հարաբերություններում նրանց առաջընթացին: 

ՑԼԵՐ

Աստղերը խոստանում են, որ Ցլերը գայթակղիչ եւ անկրկնելի տեսք կունենան եւ կարող են հսկայական ազդեցություն ունենալ բոլոր նրանց վրա, ում համակրում են՝ ստիպելով իրադարձությունները զարգանալ իրենց սեփական սցենարով: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակների համար ռոմանտիկ տեսակետից խոստումնալից օր է լինելու: Աստղերը դրական են տրամադրված, եւ նրանց ջանքերը զուր չեն անցնի: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետիններին արժե իրատես լինել այն ամենում, ինչը վերաբերվում է համատեղ ծրագրերին:  Խեցգետիններին արժե հետեւել իրենց սիրեցյալների խորհուրդներին, ովքեր ավելի սթափ կվերաբերվեն իրականությանը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծները պետք է շատ տանջվեն՝ իրենց դուր եկած անձնանց ուշադրությունը գրավելու համար: Եթե նրանք ցանկանում են, որպեսզի իրենց հանդեպ ուշադրություն արտահայտեն, ստիպված կլինեն շատ ավելի ակտիվ եւ կամակոր լինել, քան, Առյուծների կարծիքով, թույլ են տալիս բարոյականության կանոնները: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում՝ սիրո հարցում, Կույսերին ամրություն, ինքնավստահություն եւ էներգիա կհաղորդեն: Իսկ այդ նշանակում է, որ նրանք վերջապես կկարողանան գործն իրենց ձեռքը վերցնել եւ հարաբերություններում վաղուց հասունացած քայլերը կատարել: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կշեռքներին թեթեւանալ եւ թույլ տալ իրադարձություններին իրենց հունով ընթանալ: Վերջերս նրանք չափազանց շատ են ձգտել կառավարել այն ամենը, ինչը վերաբերում է հարաբերություններին եւ զգացմունքներին՝ սիրո համար պայքարելով: Երբեմն նման ռազմավարությունն իրոք օգտակար է, բայց այսօր իմաստ ունի ամեն ինչի մասին մոռանալ: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին մտորել այն հարցի շուրջ, թե ինչ կարելի է անել հարաբերություններն ամրապնդելու համար: Եթե նրանք զգում են, որ իրենց անձնական կյանքը կանոնակարգվել է եւ նույնիսկ սովորույթի է վերածվել, ապա արժե այն հարստացնել: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորներին արժե պատրաստ լինել այն բանին, որ նրանց խոսքերից եւ գործողություններից ոչ բոլորը ճիշտ կընկալվեն: Սիրելիները կարող են բոլորովին սխալ հասկանալ նրանց, նույնիսկ ի պատասխան վիրավորվել կամ զայրանալ: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները երեկոն ուրախ եւ աշխույժ անցկացնելու հնարավորություն կունենան: Ամենակարեւորը տնից դուրս գալու ցանկության բացակայությունը հաղթահարելն է: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիների հետ շփման մեջ Ջրհոսները պետք է զգույշ լինեն: Ե’վ նրանք, ե’ւ նրանց զուգընկերներն այսօր հակված չեն լինի դիվանագիտական ձիրք դրսեւորել եւ չափազանց գրգռված կլինեն: Այդ լարվածությունը ցանկացած պահի կարող է վեճի վերածվել:

ՁԿՆԵՐ

Այսօր ցանկալի է, որպեսզի Ձկները ծանր ու թեթեւ անեն իրենց հարաբերությունները: Ձկները պետք է փորձեն իրավիճակին մոտենալ որպես դիտորդներ: Ամեն ինչ վերլուծելով՝ Ձկները կկարողանան հետագա գործողությունների ծրագիր մշակել:



© NEWS.am STYLE