Շակիրան եւ Ժերար Պիկեն բաժանվե՞լ են

23:13   6 հոկտեմբերի, 2017

Շակիրան եւ «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն բաժանվել են, հաղորդում է Cotilleo-ն:

Բաժանման նախաձեռնողն, ըստ պարբերականի աղբյուրների, Շակիրան է:

Աստղային զույգը միասին էր արդեն 7 տարի, նրանք ունեն 2 երեխա՝ 4-ամյա Միլան եւ Սաշան, ով հունվարին 2 տարեկան կդառնա:

Նշվում է, որ Շակիրան Բարսելոնայում իր համար նոր տուն է գնել եւ այժմ երեխաների հետ այնտեղ է բնակվում:

Բաժանման համար, ըստ աղբյուրների, կարող են լինել մի քանի պատճառներ: Նախ խանդը, որը ինչպես հավատացնում են, հոգնեցրել է երգչուհուն: Այն փաստը, որ Ժերարն արգելել է Շակլիրային տղամարդկանց հետ նկարահանվել, ապացուցում է ֆուտբոլիստի կասկածամտությունը:



© NEWS.am STYLE