Մերկ Քիմ Քարդաշյանը՝ Vogue Mexico-ի էջերում

12:05   7 հոկտեմբերի, 2017

Օրերս հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանը կհայտնվի Vogue Mexico-ում:

36-ամյա հայուհին անցյալ շաբաթ իր միկրոբլոգում հայտնել էր, որ կհայտնվի պարբերականի շապիկին եւ էջերում՝ լուսանկարների շարք հրապարակելով հանդեսի էջերից եւ նկարահանումների բեքսթեյջից:

Քիմն Instagram-ի իր բաժանորդներին (103 մլն մարդ) ուրախացրել է նոր՝ մերկ լուսանկարներով Vogue Mexico-ի համար արված լուսանկարների շարքից:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես հաստատել է, որ ինքն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխան են ունենալու: Նրանց դստերը հաջորդ տարվա հունվարի վերջին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը: Զույգը 45 հազար դոլար է վճարել 22-ամյա կնոջը, որը մշտական հսկողության տակ է:

Քարդաշյանների գերդաստանում հղի է նաեւ 20-ամյա Քայլի Ջեները՝ իր բոյֆրենդ Թրեւիս Սքոթից, նաեւ Քլոե Քարդաշյանը՝ իր բոյֆրենդ, բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից։

Ի դեպ, Քիմի լուսանկարը կհայտնվի մեքսիկական Vogue-ի հոկտեմբերյան համարի շապիկին։



© NEWS.am STYLE