Ջասթին Բիբերը սիրավեպ է սկսել մոդել Պաոլա Պաուլինի հետ

18:09   7 հոկտեմբերի, 2017

Չնայած Ջասթին Բիբերը մինչեւ ականջների ծայրը խրվել է կրոնի մեջ, այնուամենայնիվ, սիրավեպ է սկսել մոդել Պաոլա Պաուլինի հետ: Արդեն 2-3 շաբաթ է՝ լուրեր են շրջանառվում երգչի եւ 26-ամյա բրազիլուհի մոդելի հարաբերությունների մասին:

Ի դեպ, հարկ է նշել, որ Պաոլան Ջասթինի հետ միեւնույն եկեղեցին է այցելում, որտեղ ինչ-որ ժամանակից սկսել է գնալ հանրահայտ երգիչը:

Երկու օր առաջ զույգին Բեւերլի Հիլզում «բռնացրել» են եկեղեցուց դուրս գալիս, իսկ երեկ՝ ռեստորանից դուրս գալիս:

Լուսանկարիչները հասցրել են զույգին լուսանկարել ավտոմեքենայի մեջ:

Ինսայդերները հայտնում են, որ 23-ամյա Ջասթինը աղջկան լրջորեն է սիրահարվել, չնայած «լուրջ» բառը Բիբերին այնքան էլ չի համապատասխանում:

«Նրանք տարված են միմյանցով, սակայն դեռեւս ապագայի ծրագրեր չեն կառուցում:

Ջասթինի համար կարեւոր է, որ Պաոլան իր հետ եկեղեցի է գնում պատարագի»,- հայտնել է US Magazine-ի աղբյուրը:



© NEWS.am STYLE