«Նա ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանին

10:50   7 հոկտեմբերի, 2017

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Սյուզան Մարգարյանը տոնում էր ծննդյան տարեդարձը: Երգչուհուն շնորհավորել է նրա դուստրը՝ Սիրուշոն, որն Instagram-ում գրել է.

«Մայրս ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է միշտ եղել։ Ունենալով ակտիվ աշխատանք, լինելով սիրված ու պահանջված երգչուհի Հայաստանում եւ սփյուռքում` նա ինձ համար կարողացել է միշտ լինել լիարժեք ու գերազանց Մայր։ Իր օրինակով ցույց է տվել, որ կինը պետք է կարողանա համատեղել այդ երկուսը եւ դեռ շատ ավելին։ Շնորհավոր ծնունդդ, Մամ!»:

Ավելի վաղ Սյուզան Մարգարյանի ամուսինը՝ Հրաչյա Հարությունյանն իր Istagram-ում ջեր լուսանկար էր հրապարակել կնոջ հետ:



© NEWS.am STYLE