Ջենիֆեր Լոպեսը՝ բոյֆրենդի եւ երեխաների հետ՝ Բեւերլի Հիլզում

15:15   7 հոկտեմբերի, 2017

Ջենիֆեր Լոպեսը՝ իր բոյֆրենդ Ալեքս Ռոդրիգեսի եւ երեխաների հետ Բեւերլի Հիլզում «փայլել» է լուսանկարիչների խցիկների օբյեկտիվում:

48-ամյա երգչուհին Բեւերլի Հիլզ է վերադարձել Լաս Վեգասից, որտեղ համերգներ էր ծրագրել, սակայն չեղարկել է դրանք՝ Լաս Վեգասում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից հետո:

Լոպեսը դստեր՝ Էմմիի եւ որդու՝ Մաքսիմիլիանի ու նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ լանչից է դուրս եկել, որտեղ նրանց արդեն սպասում էին տեղի լուսանկարիչները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լոպեսը պատմել էր Ալեքսի հետ սիրավեպի մասին: «Ես զգում եմ, որ սկսել եմ ավելի վառ շողալ։ Ես ավելի լավն եմ դարձել որպես մարդ, որպես դուստր, որպես մայր եւ որպես զուգընկեր։ Ես ուզում եմ ավելի լավը դառնալ: Մեր սիրավեպն իդեալական է։ Ես սա ասում եմ առաջին անգամ։ Այո, ես հարաբերություններ նախկինում էլ եմ ունեցել՝ լի սիրով եւ արկածներով, բայց այս հարաբերություններում ես եւ իմ զուգընկերը մեկս մյուսին ավելի լավն ենք դարձնում։ Մենք լրացնում ենք միմյանց, դա մաքուր, իրական սեր է»,- ասել էր երգչուհին։



Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE