Բլեք Չայնայի նախկին սիրեկանը դատի է տվել նրան եւ Ռոբ Քարդաշյանին

17:16   7 հոկտեմբերի, 2017

Ռոբ Քարդաշյանը եւ Բլեք Չայնան միասին կհայտնվեն դատարանում: Նախկին սիրեցյալները ստիպված կլինեն պատասխանել Չայնայի նախկին սիրեկան Փայլոտ Ջեյմսի մեղադրանքներին:

TMZ-ը գրում է, որ տղամարդը դատարան է դիմել, քանի որ Ռոբը եւ Չայնան սոցիալական ցանցերում գրել են Փայլոտի բիսեքսուալության մասին, ինչը խորը դեպրեսիայի մեջ է գցել նրան եւ նա պատրաստ է եղել ինքնասապան լինել:

Փայլոտը պատմել է, որ Չայնայի հետ սիրավեպ է ունեցել 2015-ին, սակայն այդ մասին խոսել է մեկ տարի անց, երբ համացանցում իր եւ մերկապարուհու համբույրի լուսանկարներն են հայտնվել:

Ջոնսը վստահ է, որ լուսանկարը Ռոբը եւ Չայնան են ինչ-որ կերպ համացանցում հրապարակել, ինչպես նաեւ նրա հեռախոսահամարն ու էլ.փոստի հասցեն: Փայլոտը դրանից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ:

«Ես միակ բիսեքսուալը չեմ, որի հետ հանդիպել է Չայնան: Նա այնպես է արել, որ ես սոցցանցերում ամաչեմ նրանից, թե ով եմ իրականում: Դա ճիշտ չէ, ես շատ վատ էի զգում ինձ», - ասել է նա:



© NEWS.am STYLE