Երգչուհի Նարգիզը ժամանել է Երեւան (ֆոտո)

22:01   7 հոկտեմբերի, 2017

Երգչուհի Նարգիզը ժամանել է Երեւան:

Երգչուհին անցել է «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահով՝ անտեսելով լրագողներին եւ երկրպագուներին:

Նարգիզն ամբողջությամբ սեւ է հագած եղել, դեմքին՝ սեւ դիմակ եւ արեւային ակնոց:

Ռուսական «Ձայնը» նախագծի աստղը Երեւանում համերգ կտա վաղը՝ հոկտեմբերի 8-ին:

Նարգիզը ելութ կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 19:00-ին: Նա կկատարի Մաքսիմ Ֆադեեւի հիթերը, ինչպես նաեւ՝ հայտնի երգերի cover-ներ:

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE