Ռեփեր Nelly-ն բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է

23:12   7 հոկտեմբերի, 2017

Ռեփեր Nelly-ն բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է, գրում է TMZ-ը։ Երգչին կալանավորել էին հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ մի կին դիմել էր ոստիկանություն եւ բողոք ներկայացրել, որ իրեն բռնաբարել են ռեփերի ավտոբուսում Վաշինգթոնի նահանգում հյուրախաղերի ժամանակ։

Nelly-ն կալանքի տակ է։ Նրա փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալի դեմ գործը կեղծ է, իսկ կինը ոստիկանություն է դիմել վրեժխնդրությունից եւ ագահությունից դրդված։

«Մեր նախաքննությունը պարզել է, որ մեղադրանքը վստահելի չէ»,- մեջբերում է TMZ-ը փաստաբանի խոսքը։



© NEWS.am STYLE