Ռենե Ֆլեմինգի տպավորիչ համերգը Երեւանում

11:02   8 հոկտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ի թղթակիցը նման բան Երեւանում վաղուց չէր տեսել։

Պատկերացրեք լեփ-լեցուն օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ նստելու ազատ տեղ չկա, մարդիկ տեղավորվել էին լրացուցիչ աթոռների վրա կամ ուղղակի նստում էին աստիճաններին։

Եվ միայն այն պատճառով, որ մեր մայրաքաղաքում ելույթ էր ունենում «Գրեմմիի» քառակի դափնեկիր Ռենե Ֆլեմինգը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ։

58-ամյա օպերային դիվան բոլորին ապշեցրեց իր կատարողական վարպետությամբ այնպես, որ դահլիճը պայթում էր ծափահարություններից, որով երգչուհուն բիս էին կանչում ամեն կատարումից հետո։

Միշտ զուսպ Լեւոն Արոնյանը ներկա էր համերգին եւ նույնպես ազատություն տվեց հույզերին՝ մի քանի անգամ հոտնկայս ծափահարելով երգչուհուն։

Համերգին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու տարբեր երկրների դեսպաններ։

Կատարելով ամբողջ ծրագիրը՝ Ռենեն երգեց «Ավե Մարիա»։

«Նախօրեին ես Ծիծեռնակաբերդում էի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Եվ գիտեք, թե ինչ էր կատարվում իմ հայրենիքում՝ Լաս Վեգասում։ Մեզ միավորում են այս 2 ողբերգությունները։ Բռնությունն անցյալում եւ ներկայում»,- ասել է Ռենեն շքեղ ելույթից առաջ։



© NEWS.am STYLE