Կյանքի երեք փուլ՝ 50 տարեկանից հետո

23:16   1 դեկտեմբերի, 2017

Նոր ազատություն

Այն հիմնականում սկսվում է, երբ երեխաներն արդեն մեծացել են ու «ոտքի կանգնել», իսկ նրանց ծնողները անսպասելիորեն շատ ազատ ժամանակ են ձեռք բերել, հաճախ էլ՝ ազատ տեղ տանը, ազատ գումարներ ու հնարավորություններ։ Այդ նույն ազատությունը կարող են ստանալ նաեւ նրանք, ովքեր կայացել են մասնագիտական ասպարեզում ու հանկարծ հայտնաբերել, որ իրենց վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ փոխվել է։ Այն արդեն անմնացորդ նվիրում չի պահանջում։ Մարդն ամբողջ կյանքում անդադար ջրում էր իր պարտեզը ու մեկ էլ հանկարծ շուրջը հայտնաբերում է մի ամբողջ աշխարհ, որը մինչ այդ չէր նկատել։ Հնարավոր է նաեւ հակառակը՝ նրանց համար, ովքեր տասնամյակներով իրենց նվիրել են տանն ու ընտանիքին, նոր ազատությունը կարող է տնից դուրս մի շարք հնարավորություններ բացել։ Հաճախ մարդիկ այդ փուլում ժամանակավորապես ապակողմնորոշված են լինում։ Առաջնահերթությունները հանկարծ փոխվում են։ Իսկ դրան սովորել է պետք։

Նոր հորիզոններ

Երկրորդ փուլը՝ «նոր հորիզոնները» սկսվում է, երբ մենք սկսում ենք որոշել, թե ինչ անենք մեր ձեռք բերած ազատության, մեր կյանքի ազատ տարածության հետ։ Այս փուլում պետք է կենտրոնանալ ու հասկանալ, թե ինչ եք ուզում։ Ինչի վրա եք պատրաստ ծախսել ձեր էներգիան ու ժամանակը։

Նոր տարածք

Այս փուլում մարդիկ հանկարծ իրենց կյանքում հայտնաբերում են բազմաթիվ բաներ, որոնք միայն խանգարում են նրանց։ Չափից մեծ տուն կամ բնակարան, չափից շատ հարաբերություններ մարդկանց հետ, որոնք ձեզ հոգնեցնում են, ավելորդ պարտավորություններ, որոնք դադարել են օգուտ ու հաճույք պատճառել, փոշոտ իրեր, որոնցով լցված են տան անկյունները, ծրագրեր ու մտադրություններ, որոնք հանկարծ կորցրել են իրենց իմաստն ու գրավչությունը։

50 տարեկանն, ասես, նոր երկիր լինի։ Կղզի, որի վրա դուք ոտք եք դնում նավից իջնելուց հետո։ Դուք չեք ճանաչում այդ տարածքը։ Ձեզ ծանոթ չեն այստեղի մշակույթն ու կանոնները։ Ձեր նախորդ փորձն ու գիտելիքներն այստեղ կարող են առհասարակ պիտանի չլինել։ Ինչպե՞ս վարվել։ Փորձել, գործել ու անցնել բոլոր փփոփոխությունների միջով։ 50-ից հետո մեզնից յուրաքանչյուրը ասես Կոլումբոս լինի, որը նոր երկիր է հայտնաբերում։

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE