Հինգ խորհուրդ Ձեր կյանքը բարելավելու համար

19:10   1 դեկտեմբերի, 2017

Գրի առեք ձեր պատմությունը

Գրի առեք մեկ-երկու պարբերությամբ, թե ինչպիսին պետք է լինի ձեր ապագան։ Գրեք այն մասին, թե ինչ եք անելու, որտեղ եք ապրելու, ու ինչպես եք վայելելու ձեր կյանքը։ Այս հնարքն արդյունավետ մոտիվացիա է թե՛ ընթացիկ, թե՛ հեռահար նպատակների իրականացման համար։

Մշտապես սովորեք որեւէ նոր բան

Սա ամենագլխավոր խորհուրդն է։ Երբեք մի դադարեք ճանաչել շրջակա աշխարհը ՝ դրա ամբողջ բազմազանությամբ։ Կարդացեք, լսեք ու նոր բաներ իմացեք այն ամենի մասին, ինչը հետաքրքիր է Ձեզ։ Եթե Ձեզ հարցնում են, մի պատասխանեք «չգիտեմ», ասացեք «Դեռ չեմ հասցրել իմանալ», իսկ հետո գնացեք ու պարզեք պատասխանը։ Հետաքրքրվեք նոր բաներով, աշխարհով։

Երաժշտություն լսեք

Երաժշտությունը կարող է հանգստացնել, հուզել, տխրեցնել ու նույնիսկ մոտիվացնել։ Վազքի ժամանակ արագ ռիթմիկ երաժշտություն լսելը երաժշտության մոտիվացնող ազդեցության օրինակներից է։

Կազմեք մեծ ծրագրեր

Մտածելով ապագայի մասին ՝ մի վախեցեք մեծ ծրագրեր կառուցել, դա կօգնի ձեզ ավելի հեշտ դիմանալ ընթացիկ բարդություններին։ Դժվարություններն ու խոչընդոտները արդեն չեն կանգնեցնի Ձեզ , քանի որ դուք կենտրոնացած կլինեք ավելի կարեւոր ձեռքբերումների վրա։

Կազմեք գործողությունների մանրակրկիտ ծրագիր ու ձեզ շրջապատեք մոտիվատորներով՝ տանն ու աշխատավայրում

Մշակեք գործողությունների մանրակրկիտ ծրագիր դրված նպատակների իրականացման փուլերից յուրաքանչյուրի համար։ Նպատակների իրականացման ճանապարհին անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մարդիկ չեն հասկանում, թե հատկապես ինչ է պետք անել նպատակին հասնելու համար։ Ծրագրեք ձեր աշխատանքը ու հետեւեք այդ ծրագրին։ Ձեր մոտ պահեք այն խորհրդանիշները, նշանները, գրությունները ու առարկաները, որոնք հիշեցնում են ձեզ Ձեր նպատակների ու երազանքների մասին։ Նման հիշեցումները ունակ են մշտապես մոտիվացնել Ձեզ։   

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE