Նարգիզ Զակիրովայի համերգը Երեւանում (ֆոտո/վիդեո)

22:05   8 հոկտեմբերի, 2017

Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել Նարգիզ Զակիրովայի համերգը, ով երեկ արդեն ֆուրոր է առաջացրել օդանավակայանում հայտնվելով սեւ դիմակով։

Նա չի պատասխանել լրագրողների հարցերին, արագ դուրս է եկել օդանավակայանից եւ նստել ավտոմեքենան։
Համերգի ժամանակ ռուսական «Ձայնը» նախագծից մեզ հայտնի երգչուհին կատարել է իր հիթերը, հայտնի երգերի քավերները եւ Մաքսիմ Ֆադեեւի ստեղծագործությունները։

Համերգը կազմակերպել է InVitro Production-ը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE