Հոլիվուդի աստղ Ջոն Մալկովիչը ժամանեց Երեւան

08:13   9 հոկտեմբերի, 2017

Հոլիվուդի աստղ Ջոն Մալկովիչը Երեւան է ժամանել: Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում հայտնի դերասանին դիմավորել է Սերգեյ Սմբատյանը:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հայտնի դերասանն ինքնատիպ ծրագիր կներկայացնի՝ Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացման շրջանակում: Փառատոնի կտեւի մինչեւ դեկտեմբերի 11-ը:

Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Երաժշտական տոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերով՝ մշակույթի նախարարության եւ «Արամ Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ:

 



© NEWS.am STYLE