Էմմա Սթոունը դարձել է Louis Vuitton ապրանքանիշի նոր դեմքը

11:33   9 հոկտեմբերի, 2017

Էմմա Սթոունը դարձել է Louis Vuitton ապրանքանիշի պաշտոնական դեմքը, գրում է Page Six-ը։

La La Land ֆիլմի 28-ամյա աստղը պետք է առաջիկա երկու տարիներին ապրանքանիշի հագուստով ներկայանա հեռուստատեսային հաղորդումներին ու կարմիր գորգուղիներին։

Ապրանքանիշի հետ համագործակցության երկու տարիների ընթացքում դերասանուհին պետք է վաստակի 6-10 մլն դոլար։

Այս տեղեկությունը հրապարակվել է Instagram սոցցանցում՝ ապրանքանիշի պաշտոնական էջում։ Նորության մասին տեղեկացրել է նաեւ Louis Vuitton-ի գեղարվեստական տնօրեն Նիկոլյա Գեսկյերը։

«Ես իսկապես երջանիկ եմ։ Այսօր Էմմա Սթոունը միացել է Louis Vuitton-ի թիմին որպես նոր դեսպան»,- մեկնաբանել է լուսանկարը Նիկոլյան։



© NEWS.am STYLE