Վալերի Մելաձեի ավագ դուստրը հարսանիքը նշել է Մարաքեշում

10:01   9 հոկտեմբերի, 2017

Հանգստյան օրերին Վալերի Մելաձեի ավագ դուստր Ինգան նշել է հարսանիքը Մարաքեշում, գրում է Starhit-ը։

A post shared by Nino Eliava (@ninoeliava) on

Ինգան ու նրա ամուսինը՝ Նուրի Վերգեզեն, պաշտոնապես գրանցել էին իրենց հարաբերությունները դեռ այս տարվա հունվարին Քեմբրիջ քաղաքում։

Այդ ժամանակ հարսանիքը համեստ է նշվել, միայն զույգի ամենամտերիմ ընկերներն են մասնակցել։ Ամուսինների համար կարեւոր էր, որ հարսանիքն ուղիղ երկու տարի անց նշվի այն նույն վայրում, որտեղ Նուրին Ինգային առաջարկություն էր արել։ Ինգայի ու Նուրիի հարսանիքը կազմակերպվել էր Մարաքեշի հինգ աստղանի հյուրանոցում։

Եվ, ահա, Վալերին, որը ներկա չէր «առաջին» հարսանիքին, երջանիկ հարսնացուին ուղեկցել է դեպի խորան։
Եթե անցած անգամ հյուրերի քանակը 16 է եղել, ապա այս անգամ զույգը հրավիրել էր ավելի քան հարյուր մարդու։

Արարողությունը չորս լեզուներով էին վարում՝ ռուսերեն, անգլերեն, արաբերեն ու ֆրանսերեն։

Հիշեցնենք, որ իր ապագա ամուսնու հետ Ինգան ծանոթացել էր դեռ Օքսֆորդում սովորելու տարիներին։ Մինչեւ ամուսնանալը սիրահարները 10 տարի հանդիպել էին, իսկ նշանվել են 2015-ին։


Երգիչ Վալերի Մելաձեի ավագ դուստր Ինգան ու նրա ընտրյալը մեծ շուքով են նշել իրենց հարսանիքը։

Հարսնացուն ձյունաճերմակ ժանյակազարդ զգեստով էր, իսկ մազերը զարդարված էին ծանր մազկալով, հարսանեկան քողի երկարությունն էլ մի քանի մետրի էր հասնում։

A post shared by @alannahcryer on



© NEWS.am STYLE