Ջեքի Չանը հաստատել է «Պիկ ժամ» ֆիլմի չորրորդ մասի թողարկումը

13:25   9 հոկտեմբերի, 2017

Ուրախալի նորություն՝ Ջեկի Չան-Քրիս Տակեր զույգի երկրպագուների համար։ Ջեքի Չանը Extra-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «Պիկ ժամ» ֆիլմի չորրորդ մասը սկսելու են նկարահանել մոտ ժամանակներս ու էկրաններին այն հայտնվելու է հաջորդ տարի։


«Ես չեմ ուզում անընդհատ նույնն անել, դրանից հոգնում ես, դրա համար էլ չորրորդ մասը տարբերվելու է մնացածից։ Առաջին ֆիլմը թողարկվել է 20 տարի առաջ։ Ու այս անգամ ես որոշել եմ փոխել ֆիլմի կոնցեպտը, ինձ ուղարկել են տարբեր սցենարներ, մեկն ինձ դուր է եկել ու ես աշխատում եմ դրա վրա։ Կարեւորն այն է, որ Քրիս Թաքերը համաձայնել է, հիմա մենք միասին ենք աշխատում»,- նշել է 63-ամյա դերասանը։

Ֆիլմի երեք նախորդ սերիաները հսկայական հաջողության են արժանացել ու համաշխարհայի վարձույթում 850 մլն դոլար են հավաքել։ Ի դեպ, ֆիլմի երրորդ մասը յոթ տարի առաջ է թողարկվել։



© NEWS.am STYLE