Ջոն Մալկովիչի ասուլիսը Երեւանում (տեսանյութ)

12:42   9 հոկտեմբերի, 2017

Հոլիվուդի աստղ Ջոն Մալկովիչը Երեւան է ժամանել: Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում հայտնի դերասանին դիմավորել է Սերգեյ Սմբատյանը:

Այսօր արդեն Մալկովիչը հանդիպում է լրագրողների հետ։ Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հայտնի դերասանն ինքնատիպ ծրագիր կներկայացնի՝ Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացման շրջանակում: 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE