Անաիս Սարդարյանն այլեւս չի թաքցնում, որ հղի է (ֆոտո)

13:46   9 հոկտեմբերի, 2017

Անաիս Սարդարյանը հղի է։ Դերասանուհին սպասում է իր առաջնեկին եւ եթե նախկինում նա թաքցնում էր իր գեղեցիկ կարգավիճակը, ապա այսօր արդեն կարելի է լուսանկարներում նկատել նրա կլորացած փորիկը ։)

Վերջին շրջանում իր Instagram-ում Անաիսը լուսանկարներ էր տեղադրում, որոնցում կեցվածք էր ընդունում մեջքով դեպի տեսախցիկը, կարծես, թաքցներ ինչ-որ բան։ Ուշադիր երկրպագուները նկատել էին դա եւ սոցցանցերում գրել նրա հնարավոր հղիության մասին։

Սակայն վերջերս դերասանուհին հանրությանն է ներկայացել մարմինն ընդգրկող զգեստով, եւ ամեն ինչ պարզ է դարձել։

Դե, ինչ, շնորհավորում ենք Անաիս Սարդարյանին եւ մաղթում թեթեւ հղիություն եւ ծննդաբերություն։



© NEWS.am STYLE