Համացանցում հայտնվել է X Files սերիալի 11-րդ եթերաշրջանի թրեյլերը

19:14   9 հոկտեմբերի, 2017

The X-Files-ի YouTube-յան ալիքում թողարկվել է «Գաղտնի նյութեր» սերիալի 11-րդ եթերաշրջանի թրեյլերը, որի գլխավոր դերերում, ինչպես միշտ, մեր սիրելի Ջիլիան Անդերսոնն ու Դեւիդ Դուխովնին են։

Նոր եթերաշրջանը 10 սերիայից է բաղկացած լինելու։ Գործադիր պրոդյուսերներից մեկն այդ նախագծի հեղինակ Քրիս Քարթերն է։

«Գաղտնի նյութեր» սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է հեռավոր 1993-ի սեպտեմբերին։ Տասը եթերաշրջանների ընթացքում հեռուստանախագիծը միջազգային համբավ է ձեռք բերել։ Սերիալը շահել է 16 «Էմմի» մրցանակեւ հինգ «Ոսկե գլոբուս»։



© NEWS.am STYLE