Ազատվում ենք ցելյուլիտից. Վակուումագլանային մերսում

14:08   12 նոյեմբերի, 2017

Սարքով կատարվող մերսումն օգնում է ոչ միայն «նարնջի կեղեւից» ազատվելուն, այլեւ ազդրերի չափը մի քանի սանտիմետրով պակասեցնելուն:

Այսպիսի մերսումը 30 րոպեից ավելի չի տեւում եւ արժե մոտ 6 հազար դրամ:

Սարքը, որի միջոցով կազմվածքը շտկում են, կարելի է օգտագործել «հիվանդության» ցանկացած փուլում, դրանից բացի՝ այն օգնում է ազատվել ավելորդ քաշից, իհարկե՝ համալիր մարզումների եւ ճիշտ սննդակարգի համակցությամբ:

Վակուումային սարքի գլխադիրները ապակե անոթների են նման, որոնք կառավարման պատյանին են ամրացված փողրակներով: Գործողությունից առաջ այցելուի մարմնին մաշկը տաքացնող գել կամ կրեմ են քսում:

Այնուհետեւ խնդրահարույց գոտիների վրա են տեղադրում գլխադիրները, որոնց բացասական եւ դրական ճնշում է փոխանցվում: Դրա շնորհիվ տեղի է ունենում ավելորդ ճարպային շերտերի քայքայում՝ ակտիվացնելով արյան շրջանառությունը: Մերսումը վերականգնում է մաշկի առաձգականությունը՝ այն սնուցելով եւ տոնուսավորելով:

Դրանից բացի, որն ամենագլխավորն է, այս մերսմամբ օրգանիզմից դուրս են բերվում տոքսինները եւ վնասակար նյութերը: Լավագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է ամբողջական կուրս անցնել, որը մասնագետը կնշանակի: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե մաշկը որքանով է ախտահարված, եւ որքանով եք դուք հետեւում առողջ կենսակերպի վերաբերյալ բոլոր հրահանգներին:

Ինչպես բոլոր հակացելյուլիտային մերսումների դեպքում, սարքով մերսումը վնասակար է մարդկանց համար, որոնք ինֆեկցիոն, ուռուցքային, սիրտ-անոթային եւ մաշկային հիվանդություններով են տառապում:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE