Հարցեր, որոնք կանայք կաշկանդվում են ուղղել տղամարդկանց

20:02   2 դեկտեմբերի, 2017

Ի՞նչ են տղաները մտածում «Ինստագրամում» աղջիկների սելֆիների մասին։

«Քանի դեռ դա չէր դարձել կախվածություն՝ մենք համարում էինք, որ չծրագրված սելֆիները նորմալ երեւույթ են։ Դա պարզապես փոքրիկ խորամանկություն է սեփական անձի հանդեպ համակրանք գրավելու համար, ինչը վատ չէ»։

Իրականում ի՞նչ կցանկանայիք անել ժամադրության ժամանակ։

«Եթե աղջիկն իրոք Ձեզ դուր է գալիս, կարելի է հանդիպել այնքան, որքան պահանջվում է, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչեք։ Ժամադրությունների լավ տարբերակներից են ռեստորանում ճաշելը կամ էլ գոլֆ խաղալը»։

Որտե՞ղ կարելի է հանդիպել աղջկա՝ զուտ ժամանակ անցկացնելու համար, իսկ որտեղ՝ լուրջ հարաբերությունների համար։

«Սովորաբար մեկ գիշերվա համար աղջիկների կարելի է հանդիպել բարում կամ այնտեղ, որտեղ նա քեզ նման փորձում է հարբել։ Իսկ լուրջ հարաբերությունների համար աղջիկների կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ դուք ընդհանուր հետաքրքրություններ ունեք՝ օրինակ մարզասրահում կամ էլ համերգների ժամանակ»։

Կարո՞ղ են արդյոք տղան ու աղջիկը ընկերներ լինել։

«Այո, բայց, միեւնույն է, կգա մի պահ, երբ նրանք կսկսեն միմյանց նկատմամբ որոշակի զգացմունքներ տածել։ Եթե նրանք կարողանան հաղթահարել այդ պահը՝ ուրեմն ամեն ինչ լավ կլինի»։

Դուք աղջիկների մասին կարծիք կազմո՞ւմ եք՝ ըստ նրանց աշխատանքի բնույթի։

«Մի քիչ։ Եթե նա դայակ կամ սպասուհի է աշխատում ու ոչ մի ձգտում չունի, նման աղջկա հետ մեզ այնքան էլ հետաքրքիր չէ»։

Ինչո՞ւ եք դուք, տղաներդ, անհետանում, այլ ոչ թե աղջկան պարզապես ասում, որ նա ձեզ այլեւս չի հետաքրքրում։

«Դա ավելի հեշտ է, քան հուզիչ խոսակցություն սկսելը, որը հաստատ սկանդալով կավարտվի»։

Դուք սոցցանցերում Ձեզ դուր եկած աղջկան փնտրո՞ւմ եք։

«Թռուցիկ փնտրում ենք, բայց եթե նրան գտնելը դժվար է, դադարում ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել»։

Աղբյուրը ՝ Wday.ru



© NEWS.am STYLE