Աբրահամ Ռուսոն բաժանվում է

18:03   9 հոկտեմբերի, 2017

Երգիչ Աբրահամ Ռուսոն դարձել է Անդրել Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման հերթական հյուրը։ Հայտնի կատարողը խոստովանել է, որ բաժանվում է կնոջից՝ Մարելայից։

Զույգը միասին է արդեն 12 տարի։

Ամուսինները մեծացնում են երկու դուստրերին՝ Էմանուելային եւ Ավեմարիային։ Աբրահամը եւ Մորելան արդեն կիսում են համատեղ ձեռք բերած ունեցվածքը։ Արտիստի կինը ցանկանում է վերցնել Նյու Ջերսիի առանձնատունը։

Մոտավոր հաշվարկներով ունեցվածքը գնահատվում է 300 միլիոն ռուբլի, հաղորդում է Starhit-ը։
Դեռ հայտնի չէ, թե ինչն է դարձել ընտանեկան կյանքի փլուզման պատճառ։

Աբրահամ Ռուսոյի ընտանիքն ապրում է Ամերիկայում, սակայն երգիչը հաճախ է աշխատանքային այցով մեկնում Ռուսաստան։ Վերջերս տված հարցազրույցում երգիչը հայտնել էր, որ հաճախակի բացակայությունները վեճերի եւ խանդի առիթ չեն։



© NEWS.am STYLE