Վալերի Մելաձեի ավագ դստեր հարսանիքի երկրորդ մասը

11:35   10 հոկտեմբերի, 2017

Հանգստյան օրերին Վալերի Մելաձեի ավագ դուստր Ինգան իր հարսանիքն է նշել Մարաքեշում։ Ինգան ու նրա ամուսինը՝ Նուրի Վերգեզեն իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել էին դեռ այս տարվա հունվարին Քեմբրիջ քաղաքում։ Այն ժամանակ հարսանիքը համեստ էր նշվել, միայն զույգի ամենամտերիմ ընկերներն էին ներկա։ Ամուսինների համար կարեւոր էր, որ հարսանիքը նշվի ուղիղ երկու տարի անց այն նույն վայրում, որտեղ Նուրին Ինգային առաջարկություն էր արել։

Ինգայի ու Նուրիի հարսանիքը նշվել է Մարաքեշում, հինգաստղանի հյուրանոցում։ Եթե անցած անգամ հյուրերի քանակն ընդամենը 16 էր, ապա այս անգամ զույգը հրավիրել էր ավելի քան հարյուր հյուրերի։ Արարողությունը վարում էին չորս լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, արաբերեկն ու ֆրանսերեն։

A post shared by Sofiko (@sofikomeladze) on

Բայց վերոնշյալը վերաբերում էր տոնակատարության առաջին օրվան, իսկ հանդիսությունը երկու օր է շարունակվել։


«Սպլետնիկը» գրում է, որ երկրորդ օրվա երեկույթն անապատում էր կազմակերպվել՝ առաջին օրը ամուսինները հյուրերին ներկայացել էին ավանդական հարսանեկան հագուստով՝ 26-ամյա հարսնացուն սպիտակ ժանյակազարդ զգեստով, իսկ փեսացուն՝ դասական կոստյումով, իսկ հաջորդ օրը նրանք մարոկանյան ազգային տարազներով էին։

Նուրին ու Ինգան հյուրերի համար տպավորիչ ներկայացում էին կազմակերպել՝ ամուսինները հյուրերին ներկայացել են «շքախմբի» ուղեկցությամբ։ Նուրին առջեւում էր՝ ուղտի վր անստած, նրա ետեւից չորս մարդ պատգարակներով՞՞ Ինգային էին բերում։

A post shared by Sofiko (@sofikomeladze) on

Ամբողջ ներկայացումն ուղեկցվում էր կենդանի մարոկանյան ավանդական երաժշտությամբ ու հյուրերի ծափահարություններով։

Երբ մութն ընկել է՝ Իբգան հագել է սպիտակ, մարմինն ընդգրկող կոստյում՝ թիկնոցով, հնչում էր ժամանակակից երաժշտություն, ու հյուրերը սկսել են պարել։ Վալերի Մելաձեն նույնպես պարել է Ինգայի հետ։



© NEWS.am STYLE