Ջոն Մալկովիչի այցը Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

10:45   10 հոկտեմբերի, 2017

Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը Երեւանում է: Այսօր նա այցելել է Ծիծեռնակաբերդ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե լսե՞լ է, արդյոք, Հայոց Ցեղասպանության մասին, նա ասել է. «Գիտեմ, լսել եմ։ Եվ զարմանում եմ, թե ինչպիսի սարսափելի քայլերի են ընդունակ մարդիկ»։

Հիշեցնենք, որ հայտնի դերասանը Երեւան է ժամանել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:



© NEWS.am STYLE