Քիմ Քարդաշյանը`մանկական հագուստի խանութում գնումներ կատարելիս․ հայուհին պատրաստվում է երրորդ երեխայի ծնվելուն

12:45   10 հոկտեմբերի, 2017

Հայտնի է, որ Քիմն ու Քանյեն երրորդ անգամ են ծնող դառնալու։ Հունվարին փոխնակ մայրը լույս աշխարհ կբերի աստղերի դստերը։

Քանյեն ու Քիմը 75 000 դոլար են վճարել գործակալությանը, որպեսզի իրենց համար համապատասխան թեկնածու գտնի, իսկ փոխնակ մայրը, որը 25 տարեկան է, 45000 դոլար կստանա։



Քարդաշյանների գերդաստանում հղի են նաեւ 20-ամյա Քայլի Ջեները՝ իր բոյֆրենդ Թրեվիս Սքոթից, նաեւ Քլոե Քարդաշյանը՝ իր բոյֆրենդ բասկետբոլիստ Տրիսան Թոմփսոնից։

Իսկ մինչ այդ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ գնումներ է կատարում Լոս Անջելեսի մանկական իրերի խանութում։

Քիմն ու Քորթնին՝ խանութից դուրս գալու պահին։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE