Ամերիկյան սերիալների աստղ Ռեյչել Բիլսոնին թալանել են. գողերը 50 000 դոլարի զարդեր են տարել

13:11   10 հոկտեմբերի, 2017

Ամերիկյան սերիալների աստղ Ռեյչել Բիլսոնին թալանել են։ Դերասանուհին տանից բացակայել է ընդամենը չորս ժամ։ Այդ ընթացքում գողերը պատուհանից ներխուժել են տուն ու հասցրել գտնել ու գողանալ 50 հազար դոլար արժողությամբ զարդեր։

Ինչպես գրում է TMZ–ը, տուն վերադառնալով՝ դերասանուհին հայտնաբերել է կողոպուտի հետքերն ու անմիջապես ոստիկանություն է զանգահարել։

Միջադեպը տեղի է ունեցել Ռեյչելի ու նրա ամուսնու՝ Հեյդեն Քրիսթենսոնի ամուսնալուծությունից մի քանի շաբաթ անց։ Հեյդենը մեզ ծանոթ է «Աստղային պատերազմներ» ֆիլմից (Էնակին Սքայուոքերի դերը եռաբանության երկրորդ ու երրորդ մասերում)։

Ի դեպ, դերասանուհու տունն առաջին անգամ չեն թալանում։ 2009-ին մի խումբ դեռահասներ, որոնք հայտնի են որպես Bling Ring ավազակախումբ, թալանել էին աստղի տունը։ Մինչ այդ այդ նույն ավազակախումբը թալանել էր Ալանիս Մորիսեթի, Միշա Բարթոնի, Փերիս Հիլթոնի, Մեգան Ֆոքսի ու Օռլանդո Բլումի տները։



© NEWS.am STYLE