«Աստղային պատերազմների» նոր թրեյլերն ավելի քան վեց միլիոն դիտում է հավաքել մեկ օրում

14:20   10 հոկտեմբերի, 2017

«Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են դեկտեմբերի 15-ին, երբ կթողարկվի ֆիլմի հերթական սերիան։

Իսկ մինչ այդ ֆիլմի պրոդյուսերները բորբոքում են մեր հետաքրքրությունը «Ատղային պատերազմներ․ Վերջին ջեդայները» ֆիլմի թրեյլերով։ Թրեյլերը YouTube-ում հրապարակվել է երեկ ու արդեն 6 մլն դիտում է հավաքել։

Տիեզերական պատմության նոր սերիայում նկարահանվել են Դեյզի Ռիդլին, Քերի Ֆիշերը, Մարկ Հեմիլը, Օսկար Այզեկը, Ադամ Դրայվերը, Ջոն Բոյեգան ու շատ ուրիշներ։ Ռեժիսորը Ռայան Ջոնսոնն է։

«Վերջին ջեդայները» երկրորդ ֆիլմն է «Աստղային պատերազմներ» նոր եռապատման մեջ, որը 2015-ին սկսվեց «Ուժի զարթոնք» դրվագով։ Իսկ 2016-ին էկրաններին ցուցադրվեց «Վտարանդի 1․ Աստղային պատերազմներ։ Պատմություններ» սպին-օֆֆը։



© NEWS.am STYLE