20-ամյա Քայլի Ջեները հայտնել է իր ապագա երեխայի սեռը

15:24   10 հոկտեմբերի, 2017

20-ամյա Քայլի Ջեները հայտնել է իր ապագա երեխայի սեռը։ Աղջիկն իր Snapchat-ում հրապարակել է իր Lip Kit հավաքածուից՝ հեռախոսների վարդագույն ու կապույտ պատյանների լուսանկարներ։

«Ո՞րը։ Կարծում եմ կապույտը․․․» ,- ստորագրել է լուսանկարը Քայլին։

Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ բաժանորդների կարծիքով՝ այդ ձեւով Քայլին ակնարկում է իր ապագա երեխայի սեռը (վարդագույնը՝ աղջիկ, իսկ կապույտը՝ տղա)։

«Հաստատ տղա է»,- միաձայն պնդում են հեռուստաաստղի երկրպագուները։

Հիշեցնենք, որ Քայլին հղի է իր բոյֆրենդից՝ 25-ամյա ռեփեր Թրեւիս Սքոթից։ Զույգը մտադիր չէ ամուսնանալ կամ էլ նույնիսկ միասին ապրել։

Ի դեպ, Քլոե Քարդաշյանն էլ է հղի, նա երեխա է սպասում իր բոյֆրենդ, բասկետբոլիստ Թրիսթան Թոմփսոնից։ Քիմն ու Քանյեն էլ իրենց հերթին են սպասում երրորդ երեխային։ Փոխնակ մայրն աստղերի դստերը լույս աշխարհ կբերի հունվարին։



© NEWS.am STYLE