Վերարկու եւ կրծկալ. Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում

18:06   10 հոկտեմբերի, 2017

Էքստրավագանտ Քիմ Քարադաշյանը դուրս է եկել շրջելու Լոս Անջելեսում։ 36-ամյա հայուհին գնացել է խանութ, որտեղից դուրս է եկել՝ ձեռքին մի տուփ կոնֆետ՝ իր ճոխ կազմվածքը ցուցադրելով պապարացիներին։


Քիմն, ինչպես միշտ, նախընտրել էր իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի Yeezy հավաքածուի կոշիկները (700 դոլար արժողության)։


Հայուհուն ուղեցկում էին թիկնապահները։


Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն երրորդ երեխային են ունենալու։ Հունվարին փոխնակ մայրը լույս աշխարհ կբերի աստղերի դստերը։ Քանյեն ու Քիմը 75 000 դոլար են վճարել գործակալությանը, որպեսզի իրենց համար համապատասխան թեկնածու գտնի, իսկ փոխնակ մայրը, որը 25 տարեկան է, 45000 դոլար կստանա։

Քարդաշյանների գերդաստանում հղի են նաեւ 20-ամյա Քայլի Ջեները՝ իր բոյֆրենդ Թրեվիս Սքոթից, նաեւ Քլոե Քարդաշյանը՝ իր բոյֆրենդ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից։

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE