Սեքս, բռնություն եւ Ջոնի Դեփը՝ Մերիլին Մենսոնի նոր հոլովակում

23:03   10 հոկտեմբերի, 2017

Նրանք վաղուց են ընկերներ, ուստի զարմանալի չէ, որ Ջոնի Դեփը հայտնվել է Մերիլին Մենսոնի Say10 երգի նոր հոլովակում, որը ընդգրկվել է Մենսոնի Heaven Upside Down ալբոմում։ Տեսանյութը հայտնվել է Youtube–ում Marilyn Manson–ի ալիքում։

Հոլովակը երաժշտի համար ավանդական էպատաժային ոճով է, կան բաց տեսարաններ։

Օրերս հաղորդվում էր, որ երաժիշտը թողարկել է նոր ալբոմը, որը կոչվում է Heaven Upside Down, 10 երգից է կազմված։

Ի սկզբանե այն կոչվում էր SAY10 ու պետք է թողարկվեր Սուրբ Վալենտինի օրը, սակայն թողարկումը հետաձգել են, որպեսզի Մենսոնը կարողանա ավարտել աշխատանքը։ Մերլին Մենսոնը ստիպված է եղել ընդհատել ալբոմի աջակցության համար համերգային շրջագայությունը այն վնասվածքի պատճառով, որը ստացել էր դեկորացիաների ընկնելու հետեւանքով։

Սա երաժիշտի տասներորդ ալբոմն է։ Նախորդը, որը կոչվում էր The Pale Emperor, թողարկվել է 2015-ին։



© NEWS.am STYLE