Ծնվել է Գոհար Գասպարյանի առաջնեկը (ֆոտո)

19:34   10 հոկտեմբերի, 2017

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ամուսնուն՝ Նարեկ Վան Աշուղաթոյանին որդի է պարգեւել: Ծնողներն առաջնեկին անվանել են Վան: Հաղորդավարուհին Instagram-ում լուսանկար է տեղադրել եւ գրել.

«Մեր Վանը լույս աշխարհ է եկել: Աստված պահապան մեր որդուն և աշխարհի բոլոր մանուկներին: Շնորհակալություն եմ հայտնում Էրեբունի բժշ. կենտրոնի հոգատար բուժանձնակազմին՝ հանձին մեր սիրելի բժիշկ, հիանալի մասնագետ Դավիթ Աբովյանի»:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է հաղորդավարուհուն, իսկ փոքրիկ Վանին մաղթում առողջություն եւ անհոգ մանկություն:



© NEWS.am STYLE