Իրինա Շեյքը՝ ներքնազգեստի գովազդարշավում

14:34   11 հոկտեմբերի, 2017

Մոդել Իրինա Շեյքը Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի դեմքն է, ռուս գեղեցկուհին այդ ապրանքանիշի հետ պայմանագիր էր ստորագրել 2007-ին։ Վերջերս Իրին ներկա էր Վերոնայում ապրանքանիշի կազմակերպած Opera on Ice show շոուին, իսկ հիմա իր Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել ներքնազգեստի գովազդարշավից։

Իրինային լուսանկարել է բրիտանացի լուսանկարիչ Ռովան Պեպիերը։


«Ռոմանի հետ աշխատանքն ինձ համար, ասես, հիասքանչ օր անցկացնել լինի։ Այս լուսանկարները Intimissimi կատալոգի համար են, իսկ ապրանքանիշը, ի դեպ, շուտով իր բուտիկն է բացում Նյու Յորքում»,- մակագրել է լուսանկարները Իրինան։



«Իրինան արդեն երկար տարիներ ապրանքանիշի դեմքն է ու մարմնավորում է կանացի իրական գեղեցկությունն ու ինքնավստահությունը։ Միայն ես չեմ համարում, որ նա աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկն է։ Նա իր տեսակի մեջ հիրավի եզակի է, այնպես որ՝ նրա հետ նկարահանումները չի կարելի համեմատել մեկ ուրիշ մոդելի հետ նկարահանումների հետ։ Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել նրա հետ ու բացահայտել Իրինայի բարի ու ուրախ խառնվածքը»,- պատմել է լուսանկարիչը Intimissimi-ի նոր հավաքածուի լուսանկարների մասին։



© NEWS.am STYLE