Ինչպես են Գարիկ Մարտիրոսյանն ու Տիգրան Քեոսայանը զվարճանում երեկույթի ժամանակ

13:07   11 հոկտեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանի տաղանդն, ասես, անծայրածիր օվկիանոս լինի։ Հայ շոումենը հերթական անգամ զարմացրել է փայլուն երգեցողությամբ։ Նրա կատարումը համացանցում հրապարակել է կինը՝ Ժաննա Լեւինան։

Կարճատեւ տեսանյութում, որը Ժաննան հրապարակել էր իր Instagram-ում, երեւում է, թե ինչպես են Comedy Club-ի ռեզիդենտն ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանը զվարճանում երեկույթի ժամանակ։ Գարիկը կատարում է Ալլա Պուգաչովայի երգը՝ «Женщина, которая поет» ֆիլմից, որը 1978-ին է թողարկվել, իսկ Տիգրանը Գարիկի կատարման ընթացքում անընդհատ ծիծաղում է։

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)



«Տիգրան Քեոսայանը նկարահանելու է «Женщина, которая поет» հանրահայտ ֆիլմի ռիմեյքը։ 2018-ի սարսափ ֆիլմը կոչվելու է «Мужчина, который поет»,- մակագրել է տեսանյութը Ժաննա Լեւինան։


© NEWS.am STYLE