Քորթնի Քարդաշյանն իրեն «մորքուր» է անվանել

12:33   11 հոկտեմբերի, 2017

«Մորաքույր Քորթնի (Morkur Kourtney)»,- այսպես է Instagram -ում իր լուսանկարը մակագրել Քիմի ավագ քույրը։

Լուսանկարում Քորթնին գրկել է ոճաբան Հրուշ Աճեմյանի շանը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ 38-ամյա Քորթնի Քարդաշյանը Փարիզից Լոս Անջելես է վերադարձել: Փարիզում նրան բազմիցս նկատել են հայտնի նորաձեւության տների հավաքածուների ցուցադրությունների առաջին շարքերում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի նորաձեւության շաբաթվա ընթացքում, որտեղ նրան ուղեկցում էր իր 24-ամյա սիրեկանը՝ մոդել Յունես Բենզեման:

Հետո, տարօրինակ ձեւով, Քորթնին Keeping Up With The Kardashians հեռուստաշոուի նոր դրվագի ժամանակ հայտնել է , որ ուզում է չորրորդ երեխան ունենալ իր նախկին բոյֆրենդ, իր երեք երեխաների՝ Մեյսոնի, Պենելոպայի ու Ռեյնի հայր Սքոթ Դիսիքից։

Երեկ Քիմ Քարդաշյանի ավագ քրոջը տեսել են Լոս Անջելեսում, որտեղ նա ձայնագրման ստուդիա էր գնացել, իսկ հետո այնտեղից որդուն՝ Մեյսոնին, նկարչության դասի էր տարել։


Առանց կրծկալի սեւ վերնազգեստը, սեւ կոշիկն ու ջինսը Քորթնին համալրել էր Chanel պայուսակով։



© NEWS.am STYLE