Հայտնի հայեր, որոնք աղջիկ երեխա ունեն եւ հպարտ են դրանով

12:48   11 հոկտեմբերի, 2017

2012 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 11-ը ճանաչվել է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր (International Day of the Girl): Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ՝ ուղղված գենդերային անհավասարության վերացմանը, որոնց աղջիկ երեխաները բախվում են իրենց կյանքում՝ սկսած ծնված օրվանից։

Ինչ, ինչ, բայց Հայաստանում լավ գիտեն, թե ինչ է նշանակում գենդերային անհավասարությունը։ Խտրականությունն աղջիկ երեխաների նկատմամբ հայկական ընտանիքներում սարսափելի վիճակագրություն ունի։ Հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների թվով Հայաստանն աշխարհում երրորդն է։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով Փարիզի Բնակչության եւ զարգացման կենտրոնի կատարած հետազոտության տվյալներով՝ յուրաքանչյուր տարի հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում հասնում է 1,400-ի: Եթե սեռերի անհամամասնությունը ներկայիս տեմպերով շարունակվի, ապա Հայաստանում 2060 թվականին 93,000 աղջիկ ծնված չի լինի: Ներկայում կառավարությունը եւ տարբեր հասարակական կազմակերպություններ ակտիվ պայքարում են խնդրի դեմ։

NEWS.am STYLE-ը, օրվա խորհրդից ելնելով, ներկայացնում է հայտնի հայերի, որոնք աղջիկ երեխաներ ունեն եւ, հավատացեք, մեկ անգամ չէ, որ հպարտացել են դրանով։

Իրինա Թովմասյան, ունի երեք դուստր

Սարգիս Գրիգորյան, ունի երեք դուստր

Նարինե Պետրոսյան, ունի երեք դուստր

Մերի Ներսիսյան, ունի երկու դուստր

Արմեն Պետրոսյան (Մենչ), ունի երկու դուստր

Նելլի, ունի երկու դուստր

Ալլա Լեւոնյան, ունի երկու դուստր

Արամե եւ Աննա Թովմասյան, ունեն մեկ դուստր

Անուշիկ Ալավերդյան, ունի մեկ դուստր

Արսեն Գրիգորյան, ունի մեկ դուստր

Արսեն Սաֆարյան, ունի մեկ դուստր

Ռոլանդ Գասպարյան, ունի մեկ դուստր

Լիլի էլբակյան եւ Համո, ունեն մեկ դուստր

Յանա եւ Սուրեն, ունեն մեկ դուստր

Նաիրա Մովսիսյան, ունի մեկ դուստր

Լուսինե Թովմասյան, ունի մեկ դուստր

Հովհաննես Ազոյան, ունի երկու դուստր

Հեղինակ՝ Շ. Շուշան



© NEWS.am STYLE