Մայլի Սայրուսը եւ Լիամ Հոմսվորթը՝ «Թոր․ Ռագնարյոկի» պրեմիերային Լոս Անջելեսում

15:44   11 հոկտեմբերի, 2017

Լոս Անջելեսում կայացել է «Թոր․ Ռագնարյոկի» ֆիլմի երրորդ մասի պրեմիերան։


Կինոնկարի երրորդ սերիայի ռեժիսորն է Թայքո Վայթիթին, իսկ ժապավենում նկարահանվել են Քրիս Հեմսվորթը՝ Թորի գլխավոր դերում, Թոմ Հիդլսթոնը՝ Լոկայի դերում, Քեյթ Բլանշեթը՝ Հելայի դերում: Նրանցից բացի, ֆիլմում խաղում են Իդրիս Էլբան, Թեսի Թոմփսոնը, Ջեֆ Գոլդբլյումը եւ նույնիսկ Էնթոնի Հոփքինսը՝ Բենեդիկտ Քամբերբեթչի հետ:


Կինոնկարի սյուժեն հիմնված է «Վրիժառուներ. Ալթրոնի դարաշրջան» (Avengers: Age of Altron) ֆիլմից հետո տեղի ունեցող իրադարձությունների վրա: Միելնիր մոլորակում գերեվարված Թորը իր հին ընկերոջ՝ Հալքի հետ, պետք է մենամարտի գլադիատորական մրցահրապարակում, որպեսզի վերադառնա Ասգարդ եւ այն փրկի Հելայից ու Ռագնարյոկից:


Մայլի Սայրուսը եւ Լիամ Հոմսվորթը եկել էին քաջալերելու Լիամի եղբորը՝ Քրիսին։
24-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել 27-ամյա Լիամի հետ տեսախցիկների առջեւ։

Հիշեցնենք, որ Մայլին եւ Լիամը սկսել են հանդիպել 2009 թվականին, սակայն 2013-ին զույգը վերջ էր տվել հարաբերություններին, իսկ այժմ, ահա մեկ տարի է ինչ դերասանն ու երգչուհին կրկին միավորվել են։

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE