Էմինեմը քննադատել է Թրամփին․ «Նա կարող է միջուկային հոլոքոսթի պատճառ դառնալ»

16:04   11 հոկտեմբերի, 2017

Էմինեմը դժգոհ է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընթացիկ քաղաքականությունից։ BET Hip Hop Awards մրցանակաբաշխության ժամանակ ռեփերը չորս րոպեանոց ռեփ է ընթերցել Թրամփի դեմ։


Էմինեմը Թրամփին հանդիմանել է ներգաղթի դեմ նրա քաղաքականության, ազգայնականներին աջակցելու, ԱՄՆ-ում զենքի վաճառքը չարգելելու ու Պուերտո Ռիկոյում ու Թեքսասում տեղի ունեցած փոթորիկների զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։


44-ամյա ռեփ երգիչը նշել է, որ Օբաման ավելի լավ նախագահ էր, ու որ Թրամփը կարող է երկրագնդի վրա միջուկային հոլոքոսթի պատճառ դառնալ։

էմինեմը նաեւ ծաղրել է նախագահին Twitter-ում նրա գրառումների կապակցությամբ։
«Ես հրաժարվում եմ իմ այն երկրպագուներից, ովքեր աջակցում են նրան։ Դուք կողմ եք նրա քաղաքականությանը, թե՞ դեմ եք, կողմնորոշվեք, քանի որ ես դա անում եմ իմ եւ ձեր անունից»,- ամփոփել է ռեփ երգիչը։



© NEWS.am STYLE