Քայլի Ջեները քոուչ է վարձել, որը նրան պատրաստում է ծննդաբերությանը

18:01   11 հոկտեմբերի, 2017

Երեկ հղի Քայլի Ջեներն անուղղակիորեն հայտնել է իր ապագա երեախայի սեռը։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն ակնարկել է, որ տղա է ունենալու։



Հիշեցնենք, որ հեռուստաաստղը երեխա է սպասւոմ իր բորֆրենդ, ռեփ երգիչ Թրեւիս Սքոթից։ Երեխան պետք է ծնվի հունվարին։ Այդ նույն ամսին են իրենց երեխաների լույս աշխարհ գալուն սպասում նաեւ Քլոե Քարդաշյանն ու Քիմը՝ Քանյեի հետ միասին։



Իսկ մինչ այդ, ինչպես գրում է Radar Online-ը, Քայլին հատուկ քոուչ է վարձել, որպեսզի պատրաստի նրան ծննդաբերությանը։

«Քոուչը նրա համար մշակել է հատուկ սննդակարգ, նաեւ հղիության ժամանակ օգտակար վարժություններ։ Քայլին վարձել է մի քոուչի, որը հայտնի է Հոլիվուդում։ Նա Քայլիի հետ կլինի ամբողջ հղիության ընթացքում»,- նշում է ինսայդերը՝ հավելելով, որ աղջիկը նաեւ ուժեղացրել է թիկնապահների հսկողությունը։



© NEWS.am STYLE