«Պետք է բանակցություններ վարեմ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ». Սերժ Թանկյանը բարձր տրամադրությամբ ժամանեց Երեւան (ֆոտո/վիդեո)

21:42   11 հոկտեմբերի, 2017

Մինչ Ջոն Մալկովիչը Երեւանում մասնակցում էր Արամ Խաչատրյանի անվան 5-րդ երաժշտական փառատոնին, Հայաստան է ժամանել Սերժ Թանկյանը։

Այսօր երեկոյան երաժիշտը բարձր տրամադրությամբ ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից դուրս գալիս NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին, թե որն է նրա` Հայաստան այցի նպատակը, Թանկյանը կատակով ասաց.

«Ես պետք է բանակցություններ վարեմ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ՝ միջուկային խնդրի վերաբերյալ։ Ինձ նշանակել են որպես միջուկային զենքի վերաբերյալ բանակցությունների պատասխանատու»։

Մեր հարցին, թե ուր է պատրաստվում գնալ եւ, արդյոք, կայցելի Վանաձոր, երաժիշտն ասաց, որ ամեն տեղ էլ գնալու է։ Իսկ հարցին, թե երբ համերգ կունենա Հայաստանում, Սերժ Թանկյանը պատասխանեց. «Մոտ ժամանակներս»:

Շուշան Շատիկյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի

Տեսանյութը՝ Արթուր Ղահրամանյանի



© NEWS.am STYLE