Կենդանակերպի ո՞ր նշանները երկրորդ հնարավորություն կտան

21:05   4 դեկտեմբերի, 2017

Ձկներ

Ձկները բազմաթիվ անգամ հնարավորություն կտան ձեզ: Կարեւոր չէ, թե քանի անգամ եք վիճել, նրանք կապված են այն մարդկանց, որոնց սիրում են, եւ հրաժարվում են թողնել նրանց: Նրանք չեն ցանկանում կորցնել իրենց համար թանկ մարդկանց, այդ պատճառով նորից ու նորից վստահում են ձեզ:

Ջրհոս

Ջրհոսները զայրացնում են իրենց ընկերներին, քանի որ նորից ու նորից վերադառնում են նրա մոտ, ով ամեն անգամ ցավացնում է իրենց: Ջրհոսը չի ուզում, որպեսզի որեւէ մեկը հեռանա իր կյանքից: Նա ուզում է ամբողջությամբ տրվել հարաբերություններին, եթե նույնիսկ գիտակցում է, որ ավելի շատ ջանք է ներդնում, քան զուգընկերը:

Խեցգետին

Դուք կարող եք կոտրել Խեցգետնի սիրտը, բայց նա, միեւնույն է, կցանկանա նորից ձեզ հետ լինել: Դուք նույնիսկ ներողություն խնդրելու կարիք չեք ունենա նրան վերադարձնելու համար: Պարզապես պետք է վերադառնաք նրա կյանք, իսկ նա ձեզ կընդունի գրկաբաց, քանի որ վաղուց է ներել:

Կույս

Կույսերը ցանկանում են հնարավորինս երկար զայրացած մնալ: Նրանք ուզում են հիշել զայրույթն ու պատժել իրենց ցավ պատճառած մարդկանց: Բայց եթե նրան ստիպեք ծիծաղել կամ ի սրտե ներողություն խնդրեք, նա կների: Կույսերը չափազանց բարի են, դրական ու սիրառատ:

Աղեղնավոր

Եթե վիրավորեք Աղեղնավորին, նա կթքի ձեր դեմքին: Նա սարսափելի բաներ կասի ձեզ, որոնք երբեք չի կարողանա հետ վերցնել: Բայց հենց որ հանգստանա, պատրաստ կլինի նորից ձեր ընկերը դառնալ: Այդպիսով, ամեն ինչ կախված է նրանից, կներե՞ք նրան զայրույթի պահին նետած զազրելի խոսքերի համար:

Կշեռք

Կշեռքը կների ձեզ, բայց միայն այն պատճառով, որ չի սիրում առճակատում: Եթե Կշեռքը ստիպված է ձեզ ամեն օր տեսնել աշխատավայրում կամ այլ տեղ, նա կփորձի ամեն ինչ շտկել: Նրանք նախընտրում են վեր լինել վիճաբանությունից եւ բավական ուժեղ են՝ դա անելու համար:

Առյուծ

Առյուծը չի ների նրան, ով կարճ ժամանակ է եղել իր կյանքում եւ դեռ չի ապացուցել իր արժեքը: Բայց եթե նրա ընտանիքի անդամն եք կամ տարիներ շարունակ հանդիպել եք, նա բացառություն կանի: Նա մի կողմ կթողնի զայրույթը, քանի որ չի ցանկանում ձեր հիմար սխալի պատճառով կորցնել ձեզ:

Երկվորյակ

Երկվորյակները կասեն, որ ներում են ձեզ, բայց երբեք չեն մոռանա ձեր արածը: Մի գեղեցիկ օր նրանք կարող են սովորական զրույցի ժամանակ հիշեցնել այդ մասին կամ ձեր արածը որպես պատրվակ օգտագործել՝ ապագայում ձեզ ցավ պատճառելու համար:

Խոյ

Եթե դավաճանել եք Խոյին, նա երբեք ձեզ չի ների: Նա կարող է ժպտալ եւ ձեւացնել, որ ինքը վեր է այդ ամենից ու խաղաղություն է ուզում, բայց կհիշի իրեն հասցված վիրավորանքը: Ամեն անգամ ձեզ տեսնելիս նա կհիշի այդ մասին ու այլեւս չի վստահի ձեզ: Նա միշտ ձեզանից հեռավորություն կպահպանի:

Ցուլ

Ցավոք՝ Ցուլերը զարմանալի հիշողություն ունեն: Դա նշանակում է, որ եթե անցյալում նրան ցավ եք պատճառել, նա կհիշի այդ մասին: Նա մնացյալ ամբողջ կյանքում կատի ձեզ: Ժամանակի ընթացքում ցավը չի անհետանա:

Այծեղջյուր

Եթե Այծեղջյուրի համար աններելի ինչ-որ բան անեք, նա կջնջի ձեզ իր կյանքից ու կմոռանա ձեր գոյության մասին: Նա կարգելափակի ձեր հեռախոսահամարը, կջնջի սոցիալական ցանցերից: Նա դեն կնետի ձեր բոլոր նվերներն ու կայրի համատեղ լուսանկարները:

Կարիճ

Եթե ցավ պատճառեք Կարիճին, նա ամբողջ կյանքում չի բարկանա, բայց ուրիշներին կտրամադրի ձեր դեմ: Նա ընկերներին ձեր պատմության սեփական տարբերակը կպատմի՝ իր համար շահավետ մանրուքներ պատմելով:

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE