Ի՞նչն է կանանց ավելի երջանիկ դարձնում հարաբերություններում

22:11   4 դեկտեմբերի, 2017

Հարաբերություններում տարաձայնությունները կարող են ամրապնդել ու բարելավել դրանք, քանի որ յուրաքանչյուրն ունի ձայնի իրավունք, դուք արտահայտում եք ձեզ ու որպես զույգ՝ որեւէ որոշման կամ փոխզիջման եք հանգում։ Եթե զսպեք ինքներդ Ձեզ ու չասեք ձեր կարծիքը, վախենալով վեճերից, խնդիրները կկուտակվեն, դուք կսկսեք զայրանալ ամեն մի մանրուքից կամ էլ ձեզ պասիվ -ագրեսիվ պահել։ Դա վատ է եւ ձեր, եւ ձեր հարաբերությունների համար։

Ինչո՞ւ ենք այդքան վախենում վեճերից։ Մենք վախենում ենք, որ մեր երկրորդ կեսը կդադարի սիրել մեզ։ Ու երբեմն այդպես էլ կարող է պատահել։ Բայց ո՞րն է այլընտրանքը։ Ձեւանա՞լ ուրիշ մարդ։ Ապրե՞լ ստի մեջ՝ փակելով բերանը, միայն թե մեր երկրորդ կեսը սիրի մեզ ու լինի մեզ հետ, նույնիսկ եթե նա չի հարգում մեր տեսակետը։

Առողջ հարաբերություններն այն են, երբ երկու մարդ ազնիվ են իրար հետ, ու եթե անգամ տարաձայնություններ ունեն՝ մնում են միասին ու փորձում հարթել դրանք։ Շատերն իրենց ամբողջ կյանքում ձգտում են «լավ աղջիկներ» լինել ու երբեք չեն հայտնում իրենց տեսակետը։ Նրբանկատորեն ու վճռականորեն ասել սեփական տեսակետը՝ դա է միակ ճանապարհը դեպի ինքնավստահություն ու երջանկություն։

Մի՞թե դուք չեք ուզում լինել նրա հետ, ով կսիրի ձեզ ձեր ամուր համոզմունքներով հանդերձ, նույնիսկ եթե համամիտ չէ դրանց հետ։ Դե ուրեմն մի լռեք։ Պարզապես ասեք ամեն ինչ հանգիստ, կարողացեք լսել պատասխանը, հակափաստարկները, եղեք բաց քննարկման համար ու վստահ եղեք, որ ձեր տեսակետը կարեւոր է ու արժանի լսված լինելուն։ Երբեք մի մնացեք նրա հետ, ով չի գնահատում ձեր տեսակետը։

Աղբյուրը ՝ MyJane.ru



© NEWS.am STYLE