Տղամարդուն հրապուրող հինգ երեւույթ

23:04   4 դեկտեմբերի, 2017

Նուրբ տնքոցներ

Տղամարդկանց մեծ մասը խելագարվում է, երբ կինը անկեղծորեն տնքում է սեքսի ժամանակ կամ էլ խոսում մի քիչ ցածր, զգայական ձայնով։ Իսկ, ահա, բարձր բղավոցները գրգռում են տղամարդկանց ընդամենը 6 տոկոսին։

Անպարկեշտ բառեր

Տղամարդիկ պաշտում են, երբ կանայք նրանց ականջին անպարկեշտ բառեր են շշնջում սեքսի ժամանակ, դրանից առաջ կամ էլ նույնիսկ հեռախոսով։ Սակայն կենցաղում նրանց հաստատ դուր չի գա կնոջից նման բառեր լսել։

Հոտ

Իհարկե, տղամարդկանցից շատերին է դուր գալիս օծանելիքի կամ կոսմետիկայի խիստ բույրը կնոջ մարմնի վրա, սակայն նրանց մեծ մասը խելագարվում է կանանց մարմնի բնական հոտից։

Թեթեւ զայրույթ

Բրիտանացի գիտնականները հավաստիացնում են, որ տղամարդկանց գրգռում են այն կանայք, որոնք բարկանում են։ Իսկ դա պայմանավորված է նրանով, որ բարկության պահին կանայք արտասովոր սեքսուալ են՝ նրանց կուրծքը բարձրանում է, աչքերը փայլում, իսկ շնչառությունը՝ հաճախանում։

Կանացի յուրահատկությունը

Տղամարդկանց 55 տոկոսը պնդում է, որ կանացի քայլվածքից, գրավիչ հայացքից կամ էլ ազդրերի սահուն շարժումներից ավելի սեքսուալ ոչինչ չկա։ Այդ ամենը կազմում է կանացիության գաղտնիքը, որը յուրահատուկ է յուրաքանչյուր կնոջ դեպքում։

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE