Սեքսուալ ու մերկ․Ադրիանա Լիման ու Ալեսանդրա Ամբրոսիոն Victoria's Secret-ի «կրքոտ» ֆոտոշարքում

11:01   12 հոկտեմբերի, 2017

Ո՞ր տղամարդը չի երազում հայտնվել անմարդաբնակ կղզում ժամանակակից ամենագայթակղիչ մոդելներ Ադրիանա Լիմայի ու Ալեսանդրա Ամբրոսիոյի հետ։

Ադրիանա

Նոյեմբերի վերջին Շանհայում կանցկացվի Victoria's Secret Fashion Show ամենամյա մեգաշոուն։

Ապրանքանիշը որոշել է այս տարի ցուցադրությունն անցկացնել Չինաստանում ու դրան պատրաստվում է մոտ 40 մոդել։

Ալեսանդրա

Իսկ մինչ այդ հանրահայտ ապրանքանիշի երկու ամենակրքոտ բրազիլուհի մոդելները նկարահանվել են գովազդարշավում, որը սադրիչ անվանում ունի՝ Obsessed («Սեւեռվածը»)։

Գովազդարշավի կարգախոսն էObsessed with every sexy detail (Սեւեռված յուրաքանչյուր սեքսուալ մանրուքի վրա)։

Երկու մոդելներն էլ ունեն երեխաներ։

Ալեսանդրան ունի իննամյա դուստր՝ Անյան ու հինգամյա որդի՝ Նոան, իսկ Ադրիանան երկու դուստրեր ունի՝ յոթամյա Վալենտինան ու հնգամյա Սիեննան:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE