Անժելա Սարաֆյանը ցուցադրել է իր ռոմանտիկ լուսանկարը

10:36   12 հոկտեմբերի, 2017

Գեղեցկուհի դերասանուհի Անժելա Սարաֆյանն Instagram-ում ընդամենը 54 հազար բաժանորդ ունի, բայց նրա էջում մեկնաբանությունները թերեւս նույնքան շատ են, որքան միլիոնավոր բաժանորդների դեպքում կլինեին։

Բացի դրանից «Վայրի Արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղը հազվադեպ է իր երկրպագուների համար լուսանկարներ հրապարակում, սակայն վերջերս կարծես այս հարցում դրական միտում է նկատվում։ Եվ այսպես, այս անգամ, դերասանուհին իր արխիվում ահա այս լուսանկարն է գտել։

«Գտա ահա սա»,- ստորագրել է լուսանկարը Անժելան ու դրա վրա նշել լուսանկարիչ Ալեքսանդրա Վալենտիին, որն ըստ երեւույթին լուսանկարի հեղինակն է։

Սակայն հայ դերասանուհին չի մեկնաբանել, թե որտեղ ու ինչ ֆոտորաշարքի համար էր արվել այդ լուսանկարը։



© NEWS.am STYLE